|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ:
Ըստ նախագծի` Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ է Մաքսային միության շրջանակներում գործող փաստաթղթերին համադրել ՀՀ համապատասխան իրավական դաշտը եւ ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերը, նախապատրաստել համապատասխան բանակցային առաջարկությունները:
Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հայտնեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների նախորդ տարվա հանդիպումներից մեկի ժամանակ որոշվել է ստեղծել Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունները քննարկող աշխատանքային խումբ, դրանից հետո վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր ռուսական կողմի հետ աշխատող աշխատանքային խումբ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը երեք պաշտոնական, բայց բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Նա հայտարարեց, որ ներկայիս պայմաններում, երբ հստակ է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, անհրաժեշտություն է առաջացել ստեղծել բանակցային փաթեթ եւ իրականացնել նախապատրաստական աշխատանքներ: Որոշումն ընդունված է: