|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի հիմնական թեման եղել է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում որեւէ մեկը դեմ չի արտահայտվել Սերժ Սարգսյանի այդ որոշմանը` մտնել Մաքսային միություն: Ավելին, Սերժ Սարգսյանի որոշումը ողջունել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Շարմազանովը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արված հայտարարության սենսացիաներ փնտրելու կարիք չկա:
Yerkir.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն տեղյակ էր, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում նման հայտարարություն է անելու, կուսակցության մամլո խոսնակը եւս մեկ անգամ կրկնեց. “ՀՀԿ-ն բազմիցս քննարկել է, որ ՀՀ-ն պետք է զարգացնի իր հարաբերությունները Եվրասիական միության գործընկերների հետ, եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին ասվել է: Որոշումը ուժի մեջ է, երբ այն վավերացնի ԱԺ-ն”:
Շարմազանովը նաեւ հայտարարեց, որ Մաքսային միություն մտնելու որոշումը չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ եւ որ պատրաստ են Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Տեսանյութը` Yerkir.am-ի: