|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է քաղաքի փողոցներից մեկն «Արցախ» անվանելու՝ քաղաքային խորհրդի որոշումը:
Ըստ Asbarez-ի՝ Հայ Դատի հանձնախումբը զորակցել էր նշյալ փողոցն անվանափոխելու ջանքերին:
Հանձնախմբի համայնքային հարցերով պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը նշել է, որ անվանափոխելու համար ընտրվել է Մերիլենդ փողոցը, քանի որ այն գտնվում է բանուկ և արվեստներով ու ժամանցի կարելիություններով հարուստ շրջանում:
Հայ Դատի հանձնախումբը նաև շեշտել է, որ քաղաքային խորհուրդի որոշումը անվանափոխությանն ուղղված առաջին քայլն է, որի իրականացման ընթացքը տևելու է մի քանի ամիս: