կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-05 16:52
Առանց Կատեգորիա

Քա­ղա­քա­կան կա­տա­կա­նի

Քա­ղա­քա­կան կա­տա­կա­նի
Հա­վեր­ժա­կան թի­րախ
Ըստ մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րի` ԱԺ նա­խա­գահ Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի և փոխ­վար­չա­պետ Ար­մեն Գև­որ­գյա­նի մի­ջով վեր­ջերս «սև կա­տու» է ան­ցել: «Կատ­վի» գլխա­վոր թի­րա­խը, բնա­կա­նա­բար, ԱԺ նա­խա­գահն է:
Ներշն­չանք
Երգ­չու­հի Շու­շան Պետ­րո­սյա­նը պատ­գա­մա­վոր դառ­նա­լուց հե­տո սո­վո­րու­թյուն է դարձ­րել իր սի­րե­լի եր­գե­րից «Կոմ­սո­մոլ տղա»-ն եր­գել միայն Կա­րեն Ավա­գյա­նի կամ Էդո­ւարդ Շար­մա­զա­նո­վի  առ­կա­յու­թյամբ: Բնօ­րի­նա­կով ներշնչ­վե­լու հա­մար:
Գո­նե
Սեպ­տեմ­բե­րի 3-ից հե­տո ան­հա­սա­նե­լի են դար­ձել Գա­լուստ Սա­հա­կյա­նի, Շա­վարշ Քո­չա­րյա­նի, Տիգ­րան Սարգ­սյա­նի հե­ռա­խոս­նե­րը: Չար լե­զու­նե­րի պնդմամբ` իրենց առաջ­նոր­դից խռո­ված` սեպ­տեմ­բե­րի լույս 4-ի գի­շե­րը նրանք հա­տել են Հա­յաս­տա­նի սահ­մա­նը և մեկ­նել Եվ­րո­պա` ան­հա­տա­պես ասո­ցաց­վե­լու տի­կին Քեթ­րին Էշ­թո­նի հետ:
Հա­նուն ասո­ցաց­ման
ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի հետ  հան­դի­պում­նե­րից մե­կի ժա­մա­նակ Եվ­րա­մի­ու­թյան ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Քեթ­րին Էշ­թոնն ասել է, թե ինքն ու Էդ­վար­դը քա­նիցս հան­դի­պել են աշ­խար­հի տար­բեր վայ­րե­րում, բայց Հա­յաս­տա­նում սա առա­ջին ան­գամն է, և ին­քը հույս ու­նի, որ վեր­ջի­նը չի լի­նի: Այս ջերմ խոս­քե­րը լսե­լուց հե­տո, ասում են, Էդ­վարդ Նալ­բան­դյա­նը ճա­րա­հատ զան­գել է իր տիկ­նո­ջը` զբաղ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով գի­շերն ուշ տուն գա­լու, նույ­նիսկ աշ­խա­տա­վայ­րում լու­սաց­նե­լու մա­սին զգու­շաց­նե­լու հա­մար:
Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ