Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Սիրիայի մեր հայրենակիցները պատանդի կարգավիճակում են: «Մենք պիտի մի կողմ դնեիք երկար ժամանակ հնչող` ամպագոռգոռ այն արտահայտությունները, թե նրանք չպիտի թողնեն Սիրիայում` տասնամյակներ շարունակ ստեղծած արժեքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքերով` անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում, ամեն պահի այնտեղ կարող է զանգվածային սպանդ սանձազերծվել: «Սա կարող է լինել երկրորդ ցեղասպանությունը հայերի համար»,- ասաց դիվանագետը:
Արման Նավասարդյանը խոսեց նաև ԱՄՆ-ի` Սիրիայի վրա հավանական հարձակման մասին: Ըստ նրա` ԱՄՆ-ը ցանկանում է պատժել Ասադին քիմիական զենք կիրառելու համար: Նավասարդյանը հիշեցրեց նաև, որ Սիրիան չի ստորագրել քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային պայմանագիրը: «Չնայած նրան, որ ԱՄՆ-ը սահմանափակ ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում, այնուամենայնիվ, չի բացառվում, որ դեպքերի ընթացքը փոխվի, և ԱՄՆ-ը ցամաքային ճակատ բացի: Այս հավանակության մասին իր ելույթում խոսել է նաև պետքարտուղար Քերին»,- ասաց Արման Նավասարդյանը: