Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու այցելության ժամանակ երկու գլխավոր հարցեր են հուզել Ռուսաստանին: Առաջինը` Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ մատակարարելը Եվրոպա: Երկրորդը` Ադրբեջանի քաղաքականության շատ հստակ լինելը ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն պրոցեսների նկատմամբ: Իսկ Բաքվին, ինչպես նշեց բանախոսը, հետաքրքրում էր Ղարաբաղյան խնդիրը:
«Հանդիպման ժամանակ ստորագրվել են ինչ-որ փաստաթղթեր,բայց դրանք որոշիչ չեն: Սկզբունքային հարցերում կողմերը ոչ մի համաձայնության չեն եկել:Հայաստանը նորից մնաց Ռուսաստանի գլխավոր գործընկերը տարածաշրջանում»,- նշեց նա և հավելեց,որ ռուսական, պետական ինստիտուտների մոտ կա ավանդույթ` լուծել Կովկասի խնդիրները հայ ժողովրդի տարածքներով, իսկ մեր նպատակը պիտի լինի նման բան թույլ չտալը:
«Ռուսական պատվիրակության անդամներից մեկին, ով ազգությամբ ռուս էր, բայց կրում էր իր ամուսնու հայկական ազգանունը չթողեցին Բաքու,ինչը, կարծում եմ մեծ ապտակ էր Պուտինի համար: Ես զարմացած եմ,որ նա համբերատար մարսեց դա»,- եզրափակեց բանախոսը: