Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանության երեկվա գործողությունները ոչ համաչափ էին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց երեկվա ակցիայի մասնակից, «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:
Ակտիվիստների խոսքով` իրենք ակցիայի մասին ոստիկանությանը երեք ժամ առաջ էին իրազեկել, և ոստիկանությունը պարտավորվել էր ապահովել իրենց անվտանգությունը` երթի բնականոն ընթացքն ապահովելու համար պատասխանատու նշանակելով Կենտրոնի ոստիկանության ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանին, սակայն զարմանալի է եղել այն, որ ակցիայի վայր է եկել Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը և հայտարարել, որ ցույցն անօրինական է:
ԱԻՄ-ական Վրեժ Զատիկյանն էլ նշեց, որ իրենց ակցիան պայմանավորված չի եղել ՌԴ նախագահ Պուտինի այցով. «1920 թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի շնորհիվ մենք կորցրեցինք մեր ինքնիշխանությունը, և այդ օրը մեզ համար խորհրդանշական օր է, իսկ վերջնական ապտակ և ստորացում էր Ռուսական կայսրության շարունակողին` Պուտինին Հայաստան հրավիրելը»:
Ակտիվիստները հավաստիացրեցին, որ կշարունակեն իրենց պայքարը, սակայն հարցին` պահանջելո՞ւ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, պատասխանեցին, որ իրենց տարածած հայտարարությունների մեջ այդ հարցը դեռևս չի մտնում:
«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության հայտարարությունը` yerkir.am-ի տեսանյութում: