կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-31 17:30
Հասարակություն

ԵՐԿԻՐ-ի ''աչքը''-3

ԵՐԿԻՐ-ի ''աչքը''-3

Մաշ­տո­ցի պո­ղո­տայի եւ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ փո­ղոց­ի փոք­րիկ կամր­ջի գետ­նան­ցումն աղե­տա­լի վի­ճա­կում է: Առաս­տա­ղից կախ­ված են ամ­րան­ներ, պա­տե­րը զրկվում են ծե­փից, ամ­բող­ջու­թյամբ ճա­քել են, անձ­րեւ­նե­րի ժա­մա­նակ կաթկ­թոց­ներ են: Պա­տե­րին տե­ղադր­ված լու­սա­յին հար­մա­րանք­նե­րը ապա­ցու­ցում են, որ «սո­վե­տի թվին» լու­սա­վո­րու­թյուն է եղել, սա­կայն ներ­կա­յումս թե' ցե­րե­կա­յին, թե' երե­կո­յան ժա­մե­րին պետք է օգտ­վել բջջա­յի­նի լու­սա­վո­րու­թյու­նից: Ան­ցորդ­ներն էլ պա­տե­րին իրեն­ցից հի­շա­տակ­ներ են թո­ղել` սի­րային կամ հայ­հո­յա­խառն գրա­ռում­նե­րի, զա­նա­զան պատ­կեր­նե­րի ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տես­քով: Էլ չենք խո­սում գար­շա­հո­տու­թյան մա­սին:

 

Ամե­նավ­տան­գա­վո­րը, սա­կայն, այն է, որ կա­մուր­ջը սպառ­նում է փուլ գալ: Դա են ապա­ցու­ցում ոչ մի­այն կտրված, պոկվող ամ­րան­նե­ր. գետ­նան­ցու­մի վե­րե­ւում` ճա­նա­պար­հա­յին հատ­վա­ծում, եւս ճա­քեր կան:

 

Երե­ւա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը հրա­հան­գել էր քաղաքապետարանի աշ­խա­տող­նե­րին եր­բեմն քա­ղա­քա­յին տրանս­պոր­տով գալ աշ­խա­տան­քի: Տես­նես` քա­ղա­քա­պե­տա­րա­նին շատ մոտ գտնվող այս գետ­նան­ցու­մով առիթ չե՞ն ու­նե­ցել անցնել քա­ղա­քա­պե­տա­րա­նի` հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տից օգտ­վող աշ­խա­տող­նե­րը: