կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-22 18:25
Առանց Կատեգորիա

Անձ լի­նե­լու ''մեղ­քը''

Անձ լի­նե­լու ''մեղ­քը''

Հայ եկե­ղե­ցու եր­կու սպա­սա­վոր­նե­րի` Արա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թե­մի Սբ Սար­գիս եկե­ղե­ցու ­հո­գև­որ ­հո­վիվ Շա­հե քա­հա­նա Հայ­րա­պե­տյա­նի և նույն եկե­ղե­ցու «Արա­րատ» երի­տա­սար­դա­կան մի­ու­թյան նախ­կին ղե­կա­վար Հա­կոբ քա­հա­նա Խա­չատ­րյա­նի հա­կա­մար­տու­թյունն իր բնույ­թով, ան­շուշտ, եզա­կի չէ, սա­կայն ան­նա­խա­դեպ է հրա­պա­րա­կայ­նու­թյան աս­տի­ճա­նով, թեև տա­րա­տե­սակ ու հա­ճախ իրա­րա­մերժ հրա­պա­րա­կում­նե­րը ոչ այն­քան լույս են սփռում հա­կա­մար­տու­թյու­նը ծնող պատ­ճառ­նե­րի ու հան­գա­մանք­նե­րի վրա, որ­քան ավե­լաց­նում են նոր հար­ցեր ու հար­ցա­կան­ներ:

 

Հա­կա­մար­տու­թյու­նը, որ­քան էլ անձ­նախն­դիր և անձ­նա­պաս­տան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, որո­շա­կի հա­սա­րա­կա­կան ար­ժեք է ձեռք բե­րել այն իմաս­տով, որ ­լույս է սփռու­մ ո­րոշ հար­ցե­րի վրա, և հան­րու­թյան հա­մար ակն­հայտ են դառ­նում հայ եկե­ղե­ցում առ­կա մի շարք խո­տե­լի երև­ույթ­ներ, մաս­նա­վո­րա­պես` ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան այն մեծ չա­փա­բա­ժի­նը, որ ոչ մի­այն հա­րիր չէ եկե­ղե­ցու­ն ու ­հո­գև­ո­րա­կա­նին, այ­լև հա­կա­ռակ է նրա բնույ­թին: Հա­մե­նայն դեպս, այդ­պես պետք է լի­ներ: Մաս­նա­վո­րա­պես` զար­մա­նա­լի է Շա­հե քահանա Հայ­րա­պե­տյա­նի ան­հան­դուր­ժող կեց­ված­քը: Ան­կախ իր ծա­ռա­յակ­ցի հետ ու­նե­ցած անձ­նա­կան ու ծա­ռա­յա­կան խնդիր­նե­րից, տեր հայ­րը, կար­ծում ենք, ամե­նև­ին պետք ­չու­ներ հան­րու­թյա­նը ներ­կա­յա­նա­լու նա­խա­հար­ձակ իր պահ­ված­քով. դա նրա ու նրա ներ­կա­յաց­րած հո­գև­որ կա­ռույ­ցի օգ­տին ­չի խո­սում: Առա­վել զար­մա­նա­լին այն է, որ քա­հա­նան մեկ գո­վեր­գում է Հա­կոբ քահանա Խա­չատ­րյա­նի ներդ­րու­մը մայ­րա­քա­ղա­քի հո­գև­որ կյան­քում և հատ­կա­պես երի­տա­սար­դու­թյան շրջա­նում, մեկ էլ ան­վե­րա­պահ տո­նով պնդում է, թե երի­տա­սար­դա­կան այն մի­ու­թյու­նը, որ առաջ­նոր­դա­նիստ եկե­ղե­ցում տա­րի­ներ շա­րու­նակ ղե­կա­վա­րել է քա­հա­նա­յա­կից ըն­կե­րը և գո­վե­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սել, «ապս­տամբ­նե­րի» խմբակ է: Տե­սախ­ցիկ­նե­րի առ­ջև «Արա­րատ» մի­ու­թյան երի­տա­սարդ­նե­րին ան­վա­նե­լով «ապս­տամբ­ներ»` տեր Շա­հեն նույ­նիսկ վա­խեց­նում է, թե կդի­մի թե­մի առաջ­նոր­դին մի­ու­թյու­նը լու­ծա­րե­լու խնդրան­քով: Բոր­բոք­ված քա­հա­նան այ­նու­հե­տև մեկ­նա­բա­նում է ստեղծ­ված վի­ճա­կը` այն պայ­մա­նա­վո­րե­լով «մեկ ան­ձի շուրջ հա­վաք­ված» լի­նե­լու հան­գա­ման­քով: Եվ այս­տեղ ծա­գում է հար­ցը` իս­կ ո՞վ է ասել, որ մեկ ան­ձի շուրջ հա­վաք­վելն այդ­քան վատ բան է: Գու­ցե դա հենց այն է, ինչ պա­կա­սո՞ւմ է հայ եկե­ղե­ցուն: Տեր հայրն ար­դյո՞ք շատ օրի­նակ­ներ կա­րող է բե­րել, որ ո­րևէ հո­գև­ո­րա­կա­նի կող­քին այս­քան նա­խան­ձախն­դիր երի­տա­սար­դու­թյուն կանգ­նած լի­ներ: Ան­կախ այն բա­նից, թե ինչ խնդրի կամ որ նպա­տա­կին է ծա­ռա­յեց­վում այդ «մի­ա­վո­րու­մը» (մա­մու­լում տար­բեր վար­կած­ներ են շրջա­նառ­վում), հարկ է նախ գնա­հա­տել, որ հա­սա­րակ մի քա­հա­նա տա­րի­նե­րի ծա­ռա­յու­թյան ար­դյուն­քում կա­րո­ղա­ցել է դառ­նալ «անձ», որի ­շուրջը հայ եկե­ղե­ցու նվի­րյալ երի­տա­սար­դու­թյուն է հա­մախմբ­վել: Մի՞թե եկե­ղե­ցին դեմ է այդ­պի­սի ան­ձե­րի կա­յաց­մա­նը, երբ ին­քը դա­րեր շա­րու­նակ պայ­ծա­ռա­ցել և դեմք ու դի­մա­գիծ է պահ­պա­նել հենց այ­դօ­րի­նակ ան­ձե­րի շնոր­հիվ:

 

Որ­ տեր Շա­հեն մաս­նա­վոր խնդիր է լու­ծում, ինչ­պես գու­ցե նաև տեր Հա­կո­բը, երև­ում է այն բա­նից, թե ինչ­պես է գնա­հա­տում նա իր ծա­ռա­յակ­ցին այլ եկե­ղե­ցի սպա­սա­վո­րու­թյան ու­ղար­կե­լու թե­մի առաջ­նոր­դի որո­շու­մը: Կայ­քե­րից մե­կին (Slaq.am) տեր Շա­հեն ասում է. «Մի կող­մից նա գործ էր անում, մյուս­ կող­մից` կոր­ծա­նում եկե­ղե­ցին: Ի վեր­ջո, ­մեր հոր­դոր­նե­րը տեղ հա­սան սրբա­զա­նին և նա որո­շում կա­յաց­րեց` տեր Հա­կո­բին տե­ղա­փո­խել Սբ Եր­րոր­դու­թյուն եկե­ղե­ցի: Նա պետք է լի­ներ կար­գա­պահ, աստ­վա­ծա­պաշտ, որ­պես­զի այս­տեղ մնար ծա­ռա­յու­թյան»: Քա­հա­նա­յի հա­մար եկե­ղե­ցին, փաս­տո­րեն, սոսկ այն հո­գև­որ ­տուն­ն ու տա­րածքն է, որ­տե­ղ ին­քը սպա­սա­վո­րու­թյուն է անում. «ան­կար­գա­պահ, անաստ­վա­ծա­պաշտ» տեր Հա­կո­բին Սբ Սար­գիս եկե­ղե­ցուց հե­ռաց­նե­լով` խնդիրն իր հա­մար այ­լևս «լուծ­վել» է, թքած, որ ­նույն «անաստ­վա­ծը» հի­մա էլ հայտն­վել է Սբ Եր­րոր­դու­թյուն եկե­ղե­ցում:

 

Այս զար­մա­նա­լի մտա­ծե­լա­կեր­պը, սա­կայն, հաս­կա­նա­լի է դառ­նում, երբ Շա­հե քա­հա­նան բա­ցա­հայ­տում է հո­գև­որ ծա­ռա­յու­թյան մեջ ան­ձի և ան­հա­տա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ իր պատ­կե­րա­ցում­նե­րը: Նա, փաս­տո­րեն, հո­գև­ո­ր ո­լոր­տում բա­ցա­ռում է որևէ «ան­ձի շուրջ» մի­ա­վոր­վե­լու նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն ու օրի­նա­կա­նու­թյունն ընդ­հան­րա­պես, եթե ծա­ռա­յակ­ցին մե­ղադ­րում է ան­ձի շուրջ երի­տա­սարդ­նե­րի մի­ա­վո­րե­լու հա­մար: Հայ եկե­ղե­ցուն հի­մա առա­վել, քան եր­բևէ անհ­րա­ժեշտ են ու­ժեղ ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ (ան­դեմ-ան­դի­մա­գիծ հո­գևո­րա­կան­ներ` որ­քան ու­զեք), կա­մա­յին առաջ­նորդ­ներ, ով­քե­ր ի­րենց­ շուրջ մարդ­կանց և հատ­կա­պես երի­տա­սար­դու­թյա­նը հա­վա­քե­լու կա­րո­ղու­թյուն ու շ­նորհք կու­նե­նան և դրանք կծա­ռա­յեց­նեն հա­նուն եկե­ղե­ցու հզո­րաց­ման: Մինչ­դեռ ոչ ոք, այդ թվում` Շա­հե քա­հա­նան, դեռ չի փաս­տար­կել, թե տեր Հա­կո­բը հենց դա' չի անում:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ