|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայտնի երգչուհի Էդիտա Պիեխայի թոռը` ռուսական էստրադայի վառ ներկայացուցիչ Ստաս Պիեխան, գաղտի ամուսնացել է. հայտնում է Heat.ru-ն:
Ըստ պարբերականի` Պիեխայի կյանքում մեծ սեր է հայտնվել: Սակայն երգիչը, ով միշտ թաքցրել է իր անձնական կյանքը, չի շտապել հայտնել այդ լուրը:
32-ամյա երգչի սիրտը գրավել է Նատալյա անունով մի գեղեցկուհի: Զույգն արդեն հասցրել է գրանցել ամուսնությունը: Այդ մասին հայտնի է դարձել Վիտեբսկում անցնող «Սլավյանսկի բազար» փառատոնի ժամանակ, որին Պիեխան ժամանել է իր գեղեցկուհի կնոջ հետ: Նատալյայի փաստաթղթերում նշված է եղել ամուսնու ազգանունը: