|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եվրոպայի եւ նրա ֆինանսական «զավակի»` եվրոյի ապագան երկյուղներ չի առաջացնում: Վիլնյուսի համալսարանում այսպիսի հեռանկար է այսօր նկարագրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը:
«Եվրոպային եւ եվրոյի գոտուն սպասվում է լուսավոր ապագա: Խնդիրներ կան, սակայն դրանց մասշտաբները հիմնականում կապված են հանրային տարածքում դրանք կարեւորելու, լարվածության որոշակի հրահրման հետ»,- ասել է նա:
Ըստ Լագարդի` ճիշտ ուղղության վկայությունը ԱՄՀ փորձագետների վերլուծություններն են, որոնց համաձայն` եվրոյի գոտու երկրների տնտեսությունները այս տարի կնվազեն 0,6 տոկոսով, սակայն արդեն հաջորդ տարի կաճեն 0,9 տոկոսով: