|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում ՌԴ դեսպանատունն այսօր արձագանքել է Մերձմոսկվայում տեղի ունեցած վթարին հաջորդած իրադարձություններին, հայ հասարակության` վարորդ Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նսեմացնելու դեմ բողոքներին` հաղորդագրություն տարածելով, որում, սակայն, ոչ մի խոսք չկա այդ կապակցությամբ, այլ միայն մեղադրանքներ առանձին մարդկանց` հակառուսական կրքեր բորբոքելու վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Ափսոսանք է առաջացնում այն, որ ս.թ. հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաք շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որը 18 մարդու մահվան պատճառ է դարձել, առանձին մարդկանց կողմից օգտագործվում է հակառուսական կրքերի բորբոքման համար: Բոլորովին անտեղի ենք համարում գործողությունները` ուղղված նեղ քաղաքական ու ռուս-հայկական հարաբերությունների խզման նպատակներով մարդկային մեծ ողբերգության օգտագործմանը: Պատվիրված քաղաքական գնահատականներն անընդունելի են:
Պոդոլսկի մոտ կատարված ողբերգությունն ազգային երանգներ չունմի, այն բազմակողմանի, մանրամասն, անկողմնակալ եւ առանց զգացմունքների կհետաքննվի»: