|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասն տեղեկություն է հրապարակել Երևան–Մոսկվա առաջիկա չվերթերի մասին։
Ռուսաստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից հայրենիք վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսի սկզբին կայանալիք երկու ավիաչվերթերից. այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հավելվում է, որ Երևան-Մոսկվա TYA9702 չվերթը նախատեսված է օգոստոսի 2-ին` տեղի ժամանակով 17:50-ին։
Երևան-Մոսկվա ևս մեկ չվերթ կկազմակերպվի նաև օգոստոսի 8-ին. այն նախատեսված է տեղի ժամանակով 15:50-ին միայն միայն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Բելգոլոդի երկրամասի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Յարոսլավի ու Կալուգայի մարզերի բնակիչների համար։
«Չվերթի համար պետք է գրանցվել հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են պետծառայություններում գրանցման հիման վրա», – ասված է հաղորդագրությունում։