|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի դեպի Մոսկվա այցը դեռևս չի նախապատրաստվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ո՛չ, առայժմ իրական հեռանկար չկա», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա ԱՄՆ ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ուիթքոֆի՝ Ռուսաստան գալու իրական հնարավորությունը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա՝ Պեսկովը նշել է, որ խոսքը միայն պատրաստակամության մասին է։ «Դա ավելի շուտ ենթադրական բնույթի հայտարարություն էր»,— պարզաբանել է նա՝ վերահաստատելով, որ նման պլաններ դեռևս չկան։