Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական միջոցների խոշոր չափերի յուրացման ու վատնման գործով ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի 4 աշխատակիցներ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության` այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածների թվում են Թբիլիսիի փոքաղաքապետ Դավիթ Ալավիձեն, Քաղաքի զարգացման հիմնադրամի նախագահ Դավիթ Ավալիանին, քաղաքապետաչանի գնումների բաժնի պետ Ալեքսի Տաբուաշվիլին եւ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալ Դմիտրի Չխեիձեն: Նրսնց ձերբակալել են հունիսի 28-ի գիշերը:
Հետաքննության տվյալներով` նրանք յուրացրել են մոտ 30 մլն դոլար: Մեղքի հաստատման դեպքում պաշտոնյաներին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում:
Փոխքաղաքապետի փաստաբանը լրագրողներին այսօր ասել է, որ իր պաշտպանյալը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները եւ հրաժարվել է ստորագրել ձերբակալման արձանագրությունը: Մյուս ձերբակալվածները նույնպես հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները: