|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր առավոտյան սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական կայքերում տեղեկատվություն էր պտտվում, որ Դավիթաշեն 46/3 հասցեում ծառեր են հատում:
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր և արձանագրել, որ, իսկապես, արմատախիլ է արվել 4-5 ծառ, այդ թվում՝ պտղատու:
Բնակիչների հետ զրույցից պարզվել է, որ ծառահատումներն իրականացվում են այդ հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս կապակցությամբ 30 բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, որը կուսումնասիրվի, և համապատասխան գրություններ կուղարկվեն պատկան մարմիններին: