Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում շահույթով է աշխատել 17, վնասով` 5 բանկ:
ՀՀ Կենտրոնական Բանկը հրապարակել է 2013 թվականի առաջին եռամսյակի «Բանբեր»-ը, որից պարզ է դառնում` բանկային համակարգի զուտ շահույթը` շահույթը հարկումից հետո, հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.9 մլրդ դրամ. շահութաբերությունը ըստ ակտիվների (RoA)` 0.6%, ըստ կապիտալի (RoE)` 3.9%:
Բանկային համակարգի զուտ շահույթը, հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն, կազմել է 8.9 մլրդ դրամ: Տարեկանացված շահութաբերությունը ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) կազմել են համապատասխանաբար 1.4% և 7.9%:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների` բանկային համակարգի համախառն եկամուտները և համախառն ծախսերը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել են համապատասխանաμար 118.9 մլրդ և 113.5 մլրդ դրամ:
Տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 83.7%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռներ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները և արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտները` համապատասխանաբար 48.5% և 19.2%: Տոկոսային ծախսերի կազմում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների և առևտրային բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով տոկոսային ծախսերը` համապատասխանաբար 50.5% և 22.5%:
Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը` 48.1%-ը, բաժին է ընկել աշխատակիցների աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին: Բանկային համակարգի ընդհանուր զուտ մասհանումների մեծությունը հաշվետու եռամսյակում կազմել է 11.8 մլրդ դրամ կամ միջին եռամսյակային ընդհանուր ակտիվների 0.5%-ը: