կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 14:31
Առանց Կատեգորիա

Ռուսական հավատարմություն

Ռուսական հավատարմություն
Արցախից Լևոն Սարգսյանը «ՖԲ»- յան իր էջում գրում է.

«Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել՝ 94 միավոր Տ-90Ս տանկեր, 100 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, 18 միավոր «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգ, 18 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 միավոր «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգ և 6 միավոր «Բուռատինո»-ի նոր, մոդեռնիզացված տարբերակի՝ «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետի ձեռք բերելու վերաբերյալ։
Երևի Ռուսաստանը կհայտարարի, որ քանի որ վստահ ենք, որ հայկական կողմը հաղթելու է Ադրբեջանին, ուստի, սա անվճար օգնություն է հայկական կողմին, որի համար վճարում է Ադրբեջանը, իսկ հավանական պատերազմի ժամանակ Ադրբեջանից անվճար ձեռք կբերի հայկական կողմը»: