|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փաշինյանի կնքահայր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ։ Այդ մասին հարցն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- նշված է նախագծում։
Ավելի վաղ Yerkir.ам-ը գրել էր, որ Փաշինյանն օրերս Կառավարության հաստատմանն է ներկայացնելու Տավուշի մարզպետի իր թեկնածուին, ով Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանն է: