Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վիրավորելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Էրդողանը կրկին վիրավորեց Ֆրանսիայի նախագահին: Ես խնդրում եմ նոր ուժեղ միջոցներ ձեռնարկել՝ մեր դեսպանի հետկանչ, Թուրքիային ՆԱՏՕ-ից հանում, ԵՄ մուտքի համար բոլոր բանակցությունների ավարտ, տնտեսական պատժամիջոցներ»,-նշել է նա:
Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»: Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մուսուլմաններին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը: