Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի պատասխան երեկ առավոտյան Դամասկոսի արվարձաններում գտնվող պահեստների եւ այնտեղ տեղակայված կառավարական ուժերի` իսրայելական օդուժի կողմից ռմբակոծման Սիրիան իր հրթիռներն ուղղել է Իսրայելի կողմը: Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հաղորդում է 4 զոհի եւ 70 վիրավորի մասին, իսկ ըստ «Դամաս պոստ» ինտերնետային թերթի` զոհվել է 300 զինծառայող. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հարձակման կապակցությամբ Սիրիայի նախարարների խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել ու հայտարարություն ընդունել Իսրայելի ագրեսիայի կապակցությամբ: Սիրիայում այդ հարձակումը համարում են Իսրայելի կողմից պատերազմի հայտարարում, որի նպատակը ապստամբներին եւ վարձկաններին աջակցելն է:
Միաժամանակ, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եւ «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը կոչ են արել արաբական պետություններին եւ Իրանին` անհապաղ միջամտել եւ ստանձնել Սիրիայում արյունահեղության դադարեցման պատասխանատվությունը:
Տեղեկություններ կան, թե Դամասկոսը պաղեստինայն խմբավորումներին հավանություն է տվել Գոլանի բարձունքներից գործողություն իրականացնել Իսրայելի դեմ: Բացի դրանից` Դամասկոսը հայտարարել է, որ կզինի «Հըզբոլլահ»-ին :
Սիրիայի ռմբակոծման հետ կապված իրադրությունն արդեն հեռախոսով քննարկել են ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարները: ԱՄՆ-ը դեռեւս ձեռնպահ է մնում ուղիղ մեկնաբանություններից, սակայն, ըստ էության, հավանություն է տալիս Իսրայելի գործողություններին` հայտարարելով հրեական պետության` ինքնապաշտպանվելու իրավունքի մասին: Կոնգրեսում փորձեր են արվում օգտագործել միջադեպը Սիրիայի հակամարտությանը ԱՄՆ-ի միջամտության եւ ապստամբներին զինելու համար: