Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Աշխարհի գերհզորներին ձեռնտու է, որ այս տարածաշրջանում լինի կայուն խաղաղություն, իսկ Ռուսաստանը տարածաշրջանում մշտապես եղել է գլխավոր դերակատարություն ստանձնած հզորներից մեկը. պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ռուսաստանի ակտիվացումը` կապված ԼՂ հարցի հետ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Եթե Կազանում պետք է հանդիպեին եւ որոշակի առաջընթաց պետք է գրանցվեր, ապա այդ առաջընթացը խաթարվեց միայն Ադրբեջանի ոչ սկզբունքային լինելու պատճառով, որին հետեւեց Ռուսաստանի այդ ուղերձը, որը մի փոքր ավելի կոշտ է»,- նշեց պատգամավորը` համոզմունք հայտնելով, որ այդ ուղերձի հիմնական վեկտորն ուղղված է դեպի Ադրբեջանը:
«Եթե հիշենք մյուս հանդիպումները եւս, ապա Իլհամ Ալիեւն է, որ իր երկու մետրանոց բոյով, տեր չկանգնելով իր խոսքին, սկզբունքայնություն չցուցաբերելով, մշտապես ինչ-որ մի խարդավանք է կազմակերպել»,- նշեց նա:
Պատգամավորի համոզմամբ` Ռուսաստանի նպատակը մեկն է`հասնել նրան, որ Ադրբեջանը համաձայնության գա այն սկզբունքների շուրջ, որին բոլորը համաձայնություն են տվել, եւ ստորագրի որոշակի փաստաթուղթ: