|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում ավելացել է մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը: 2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ և թափառաշրջիկ երեխա, որոնցից 4-ը եղել են աղջիկներ: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011թ. Հայաստանում հաշվառվել է մուրացիկ և թափառաշրջիկ 15 անչափահաս, որոնցից 2-ը՝ աղջիկ: Ամենաշատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխա հաշվառվել է Լոռու մարզում՝ 9 հոգի, Շիրակի մարզում՝ 3, Գեղարքունիքում՝ 2, և 1-ական նման երեխա էլ հաշվառվել է Կոտայքի մարզում ու Երևանում: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը նշում է, որ մուրացիկ և թափառաշրջիկ 4 աղջիկներից 3-ը հաշվառվել են Լոռու մարզում, 1-ը՝ Գեղարքունիքում: Ահա սա էլ ապահով Հայաստանի իրական պատկերը: Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել ՀՀ-ում աղքատության ցուցանիշները, սակայն նախորդ տարվա տվյալներով՝ աղքատ է ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը: