կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 18:55
Քաղաքական

Ովքե՞ր են ՛՛խառոշիները՛՛

Ովքե՞ր են ՛՛խառոշիները՛՛

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Գյումրիի դեպքերի կապակցությամբվ ՀՀ ոստիկանություն դիմած պատգամավորների հարցը պետք է քննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում:

 

«Ոստիկանապետը հայտարարեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ զանգել են իրեն, փորձել են, ճնշման կամ խնդրանքի մեխանիզմներ օգտագործելով, քաղաքը տասնամյակներով տեռորի ենթարկած կլանների ներկայացուցիչներին ազատել ցուցմունք տալուց, որովհետեւ, գողական հասկացողությամբ, չի կարելի ցուցմունք տալ»,- ասաց պատգամավորը եւ առաջարկեց ճշտել այդ պատգամավորների ինքնությունը:

 

«Դիմենք ոստիկանապետին, ստանանք այն պատգամավորների անունները, ովքեր դիմել են նման այլանդակ խնդրանքով եւ նրանց հարցաքննենք։ Ես ուզում եմ իմանալ՝ էս դահլիճի «խառոշիներն» ովքե՞ր են, որ կարող են ինձ պարտադրել ցուցմունք տալ կամ չտալ, էդ ովքե՞ր են, ովքե՞ր կարող են խոսել այն ինստիտուտի անունից, որում ես էլ եմ ներկայացված, էդ ովքե՞ր են էդ «խառոշիները», ովքեր կարող են դիմել ոստիկանապետին՝ ասելով, որ` թող մեր ախպերները ցուցմունք չտան, որովհետև ամոթ է»,- վրդովված պահանջեց Վահան Հովհաննիսյանը: