կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 12:30
Առանց Կատեգորիա

Ադրբեջանական SOCAR-ը եւ թուրքական TANAP-ը

Ադրբեջանական SOCAR-ը եւ թուրքական TANAP-ը

Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի պաշտոնական կայքը գրում է. «SOCAR-ը իրականացնում է մեծածավալ` տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության ռազմավարական ծրագրեր` երկրի ներսում եւ դրսում»: Բաքվում հիմնված SOCAR-ը գնել է թուրքական նավթաքիմիական ընկերություն, որը նախկինում` 2008 թվականին, պատկանել է պետությանը:

 

SOCAR-Թուրքիա հիմնական գործարքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարն է, որը ադրբեջանական չմշակված նավթը տեղափոխում է  թուրքական Ջեյհան միջերկրածովյան նավթային կենտրոն, բացի դրանից` Հարավկովկասյան գազատարը, որը զուգահեռ ձգվում է ԲԹՋ-ին` տեղափոխելով ադրբեջանական գազը Թուրքիա եւ Հունաստան:

 

2012 թվականին Տրանսանատոլիական նավթատարը` TANAP-ը, դարձավ ամենահայտնի նավթ մատակարարող նախագիծը, որը կառուցելու որոշումը կայացրել են Ադրբեջանն ու Թուրքիան: Այն համարվում է հարավային ուղղությամբ գազամատակարարման հիմնական միջանցքը եւ երաշխավորում է եվրոպական ծրագրի անվտանգությունը:

 

Neftegaz.ru-ի համաձայն` SOCAR-ի նավթամատակարարումը կդադարեցվի, մինչդեռ բնական գազի արտադրությունը կաճի 2013-2015 թվականներին:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ իր խաղադրույքն ավելացնել TANAP-ում: «Մենք դրական տրամադրվածություն ունենք տարբեր ընկերությունների առաջարկների նկատմամբ, ներառյալ` «Շահ Դենիզ»  կոնսորցիումի ծրագրին միասնական մասնակցության: Կցանկանայի հիշեցնել, որ SOCAR-ը հայտարարել է  իր մասնաբաժնից 29 տոկոս TANAP-ում ներդնելու իր պատրաստակամության մասին: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք պատրաստվոմ ենք նվազեցնել մեր մասնակցությունը այդ ծրագրին»:

 

Ներկայումս TANAP-ի 20 տոկոս մասնաբաժինը պատկանում է BOTAS-ին եւ SOCAR-ին: SOCAR-ը մտադիր է պահպանել իր 51 տոկոսն այդ ծրագրում:

 

Թուրքիայի դիրքորոշումն իմանալուց հետո SOCAR-ը հայտարարեց, որ SOCAR-Media հասարակական կազմակերպությունը բանակցություններ է վարում մի շարք թուրքական ԶԼՄ-ների հետ, որոնք պետք է խթանեն այդ բոլոր ծրագրերը: Որպես արդարացում` նրանք ասացին. «Ադրբեջանի հասարակությունը տեղյակ կլինի բոլոր կոնկրետ ձեռքբերումների մասին ցանկացած մեդիա խմբից»:

 

SOCAR-ը գնեց թուրքական Star մեդիա խումբը: Hurriyet օրաթերթը հայտնեց. «Ներդրման ծրագրի կարեւոր մասն իրականացվել է Թուրքիայում: SOCAR-ը համաձայնել է ձեռք բերել թուրքական  Star մեդիա խումբը, որի մասին երկու կողմն էլ հայտարարեցին` առանց գին նշելու»Star մեդիա խմբի գործընկեր Ֆեթա Թամինսը, ով նաեւ Rixos հյուրանոցների հիմնադիրն է, հաստատեց այս շաբաթվա սկզբին, որ քննարկել են այդ մեդիա խմբի վաճառքի հարցը, սակայն վերջնական որոշման չեն եկել:

 

SOCAR-ը միջազգային հանրության համար.

ATV միջազգային հեռուստաալիքի`  Azad ադրբեջանական հեռուստաալիքից անջատման եւ ուրիշ անունով հանդես գալու վերաբերյալ ասուլիս է կազմակերպվել: APA-ն տեղեկացնում է. «ATV-ի նախագահ Վուգար Գարադաղլին ասել է, որ ATV-ն հիմնադրվել է 2009 թվականին եւ գործել պետականության հովանավորչությամբ: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված խնդիրներ կան: Դժվար էր այս հարցերը լուծել, քանի որ այդ ալիքը չէր աշխատում  գովազդից ստացված եկամուտների հաշվին: Ըստ նրա` հենց SOCAR-ն է առաջարկել այն վաճառել: Այսուհետ ATV-ն կգործի SOCAR մեդիա հանրային միության ներքո»:

 

SOCAR-ի փոխնախագահ Խալիգ Մամմադովը տեղեկացրել է, որ SOCAR-ն իրականացնում է տարբեր ծրագրեր. «Մեր ընկերությունը իրականացնում է միջազգային ծրագրեր ոչ միայն մեր երկրի ներսում, այլեւ երկրից դուրս: Այդ պատճառով մենք որոշեցինք, որ դրան անհրաժեշտ է ԶԼՄ-ների աջակցությունը եւ որոշեցինք գնել ATV հեռուստաալիքը: SOCAR մեդիա հանրային միությունը որեւէ պարտավորություն չունի  SOCAR-ի հանդեպ: Դա պարզապես կգործի որպես սոցիալական ծրագիր»:

Նա նաեւ ասաց, որ ծրագրերի 10 տոկոսն իրականացվում է Ադրբեջանում, իսկ 90-ը ` տարածաշրջանի երկրների լեզուներով:

«Հեռուստաալիքը կաշխատի ժամանակակից տեխնոլոգիաներով եւ կդառնա տարածաշրջանում ամենաառաջատարը: Այն չի ներկայացնի միայն SOCAR-ի բիզնեսի շահերը, այլեւ կխթանի պետական քաղաքականությունը»,- ասաց նա: Մամմադովը ասաց, որ այդ ալիքը լինելու է ոչ առեւտրային կազմակերպություն եւ դրա բյուջեն ձեւավորվելու է դրամաշնորհների միջոցով: Ալիքի տնօրենը լինելու է լրագրող Ազեր Խալիլովը:

ATV միջազգային հեռուստաալիքի տնօրեն Ազեր Խալիլովը հայտնել է, որ այդ ալիքը կանվանափոխվի որպես CBC` Կասպյան հեռարձակման ընկերություն, որը մեծ կարեւորություն կունենա ազգային գաղափարախոսությունների եւ հանդուրժողականության  համար, իչպես նաեւ կխթանի աշխարհի հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ: Խալիլով հայտնեց, որ այժմ ծրագրերը հասանելի են պարսկերեն, հայերեն, ռուսերեն եւ անգլորեն լեզուներով:

Անցյալում այդ ալիքը միջազգային սոցիալ-քաղաքական ալիք է, իսկ այժմ այն հիմնականում կներկայացնի SOCAR-ի շահերը:

Դեպի Վրաստան.

Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն եւ SOCAR-ը կնքել են համագործակցության հուշագիր: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիում գտնվող SOCAR-ի գրասենյակում` չորեքշաբթի օրը:

Հուշագրի արարողության շրջանակներում, կողմերը կֆինանսավորեն տարատեսակ օլիմպիական ծրագրեր եւ խաղեր, Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված սպորտային միջոցառումների մասնակցություններ, ինչպես նաեւ սոցիալապես կաջակցեն մարզիկներին եւ մարզիչներին:

Հուշագիրը ստորագրել են Վրաստանի SOCAR-ի տնօրեն Մահիր Մամմադովը եւ Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախահագ Լերի Խաբելովը: