Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի պաշտոնական կայքը գրում է. «SOCAR-ը իրականացնում է մեծածավալ` տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության ռազմավարական ծրագրեր` երկրի ներսում եւ դրսում»: Բաքվում հիմնված SOCAR-ը գնել է թուրքական նավթաքիմիական ընկերություն, որը նախկինում` 2008 թվականին, պատկանել է պետությանը:
SOCAR-Թուրքիա հիմնական գործարքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարն է, որը ադրբեջանական չմշակված նավթը տեղափոխում է թուրքական Ջեյհան միջերկրածովյան նավթային կենտրոն, բացի դրանից` Հարավկովկասյան գազատարը, որը զուգահեռ ձգվում է ԲԹՋ-ին` տեղափոխելով ադրբեջանական գազը Թուրքիա եւ Հունաստան:
2012 թվականին Տրանսանատոլիական նավթատարը` TANAP-ը, դարձավ ամենահայտնի նավթ մատակարարող նախագիծը, որը կառուցելու որոշումը կայացրել են Ադրբեջանն ու Թուրքիան: Այն համարվում է հարավային ուղղությամբ գազամատակարարման հիմնական միջանցքը եւ երաշխավորում է եվրոպական ծրագրի անվտանգությունը:
Neftegaz.ru-ի համաձայն` SOCAR-ի նավթամատակարարումը կդադարեցվի, մինչդեռ բնական գազի արտադրությունը կաճի 2013-2015 թվականներին:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ իր խաղադրույքն ավելացնել TANAP-ում: «Մենք դրական տրամադրվածություն ունենք տարբեր ընկերությունների առաջարկների նկատմամբ, ներառյալ` «Շահ Դենիզ» կոնսորցիումի ծրագրին միասնական մասնակցության: Կցանկանայի հիշեցնել, որ SOCAR-ը հայտարարել է իր մասնաբաժնից 29 տոկոս TANAP-ում ներդնելու իր պատրաստակամության մասին: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք պատրաստվոմ ենք նվազեցնել մեր մասնակցությունը այդ ծրագրին»:
Ներկայումս TANAP-ի 20 տոկոս մասնաբաժինը պատկանում է BOTAS-ին եւ SOCAR-ին: SOCAR-ը մտադիր է պահպանել իր 51 տոկոսն այդ ծրագրում:
Թուրքիայի դիրքորոշումն իմանալուց հետո SOCAR-ը հայտարարեց, որ SOCAR-Media հասարակական կազմակերպությունը բանակցություններ է վարում մի շարք թուրքական ԶԼՄ-ների հետ, որոնք պետք է խթանեն այդ բոլոր ծրագրերը: Որպես արդարացում` նրանք ասացին. «Ադրբեջանի հասարակությունը տեղյակ կլինի բոլոր կոնկրետ ձեռքբերումների մասին ցանկացած մեդիա խմբից»:
SOCAR-ը գնեց թուրքական Star մեդիա խումբը: Hurriyet օրաթերթը հայտնեց. «Ներդրման ծրագրի կարեւոր մասն իրականացվել է Թուրքիայում: SOCAR-ը համաձայնել է ձեռք բերել թուրքական Star մեդիա խումբը, որի մասին երկու կողմն էլ հայտարարեցին` առանց գին նշելու»: Star մեդիա խմբի գործընկեր Ֆեթա Թամինսը, ով նաեւ Rixos հյուրանոցների հիմնադիրն է, հաստատեց այս շաբաթվա սկզբին, որ քննարկել են այդ մեդիա խմբի վաճառքի հարցը, սակայն վերջնական որոշման չեն եկել:
SOCAR-ը միջազգային հանրության համար.
ATV միջազգային հեռուստաալիքի` Azad ադրբեջանական հեռուստաալիքից անջատման եւ ուրիշ անունով հանդես գալու վերաբերյալ ասուլիս է կազմակերպվել: APA-ն տեղեկացնում է. «ATV-ի նախագահ Վուգար Գարադաղլին ասել է, որ ATV-ն հիմնադրվել է 2009 թվականին եւ գործել պետականության հովանավորչությամբ: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված խնդիրներ կան: Դժվար էր այս հարցերը լուծել, քանի որ այդ ալիքը չէր աշխատում գովազդից ստացված եկամուտների հաշվին: Ըստ նրա` հենց SOCAR-ն է առաջարկել այն վաճառել: Այսուհետ ATV-ն կգործի SOCAR մեդիա հանրային միության ներքո»:
SOCAR-ի փոխնախագահ Խալիգ Մամմադովը տեղեկացրել է, որ SOCAR-ն իրականացնում է տարբեր ծրագրեր. «Մեր ընկերությունը իրականացնում է միջազգային ծրագրեր ոչ միայն մեր երկրի ներսում, այլեւ երկրից դուրս: Այդ պատճառով մենք որոշեցինք, որ դրան անհրաժեշտ է ԶԼՄ-ների աջակցությունը եւ որոշեցինք գնել ATV հեռուստաալիքը: SOCAR մեդիա հանրային միությունը որեւէ պարտավորություն չունի SOCAR-ի հանդեպ: Դա պարզապես կգործի որպես սոցիալական ծրագիր»:
Նա նաեւ ասաց, որ ծրագրերի 10 տոկոսն իրականացվում է Ադրբեջանում, իսկ 90-ը ` տարածաշրջանի երկրների լեզուներով:
«Հեռուստաալիքը կաշխատի ժամանակակից տեխնոլոգիաներով եւ կդառնա տարածաշրջանում ամենաառաջատարը: Այն չի ներկայացնի միայն SOCAR-ի բիզնեսի շահերը, այլեւ կխթանի պետական քաղաքականությունը»,- ասաց նա: Մամմադովը ասաց, որ այդ ալիքը լինելու է ոչ առեւտրային կազմակերպություն եւ դրա բյուջեն ձեւավորվելու է դրամաշնորհների միջոցով: Ալիքի տնօրենը լինելու է լրագրող Ազեր Խալիլովը:
ATV միջազգային հեռուստաալիքի տնօրեն Ազեր Խալիլովը հայտնել է, որ այդ ալիքը կանվանափոխվի որպես CBC` Կասպյան հեռարձակման ընկերություն, որը մեծ կարեւորություն կունենա ազգային գաղափարախոսությունների եւ հանդուրժողականության համար, իչպես նաեւ կխթանի աշխարհի հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ: Խալիլով հայտնեց, որ այժմ ծրագրերը հասանելի են պարսկերեն, հայերեն, ռուսերեն եւ անգլորեն լեզուներով:
Անցյալում այդ ալիքը միջազգային սոցիալ-քաղաքական ալիք է, իսկ այժմ այն հիմնականում կներկայացնի SOCAR-ի շահերը:
Դեպի Վրաստան.
Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն եւ SOCAR-ը կնքել են համագործակցության հուշագիր: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիում գտնվող SOCAR-ի գրասենյակում` չորեքշաբթի օրը:
Հուշագրի արարողության շրջանակներում, կողմերը կֆինանսավորեն տարատեսակ օլիմպիական ծրագրեր եւ խաղեր, Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված սպորտային միջոցառումների մասնակցություններ, ինչպես նաեւ սոցիալապես կաջակցեն մարզիկներին եւ մարզիչներին:
Հուշագիրը ստորագրել են Վրաստանի SOCAR-ի տնօրեն Մահիր Մամմադովը եւ Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախահագ Լերի Խաբելովը: