Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն, այսօր խորհրդարանում ելույթ ունենալով, անդրադարձավ երեկվա դեպքերին եւ կարծիք հայտնեց, որ այդ իրադարձությունների որոշ դրվագներում ակնհայտ էին ոստիկանության ոչ համաչափ գործողությունները, թեեւ ոստիկանության գործողությունները նման իրավիճակներում էական առաջընթաց արձանագրել են:
Պատգամավորն անդրադարձավ Արմեն Մարտիրոսյանի եւ ոստիկանների միջադեպին եւ նշեց, որ Մարտիրոսյանին վնասվածք հասցնելու հետ կապված դրվագում ոստիկանության գործողությունն ակնհայտ անհամաչափ էր: «Նման իրադարձություններ լինելու են մեր երկրում, չենք կարող խուսափել սադրիչներից, բայց նաեւ շատ կարեւոր է իրավիճակի ճիշտ գնահատումը: Մենք ճիշտ էինք, երբ պնդում ու ասում էին, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի ելքը իշխանություն, ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգն է»,- նշեց Մինասյանը:
Ելույթից հետո` արդեն լրագրողների հետ զրույցում, դաշնակցական պատգամավորը եւս մեկ անգամ լրագրողներին հիշեցրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի երկու ելույթները, երբ նշվել էր նման հնարավոր սցենարի մասին եւ լուծում առաջարկվել: «Ցավալիորեն, ովքր պատասխանատու էին այս շարժման համար, չլսեցին մեզ»,-նշեց Մինասյանը: Երեկվա դեպքերից տպավորությունը Մինասյանի մոտ այն է, որ ճիշտը ՀՅԴ-ն էր` քաղաքական միասնական օրակարգն է ելքը: