|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է: Շրջանառվող վարկածը, թե գյուղապետը հանկարծամահ է եղել, հերքվում է, քանի որ գյուղապետի գլխին՝ աջ ականջի մոտ, հրազենային մահացու վնասվածք է հայտնաբերվել: Գյուղացիները նշում են, որ հնչել է երկու կրակոց: Սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռեւս չի հայտնաբերվել:
Հրաչ Մուրադյանի դին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել էր այսօր առավոտյան:
Հրաչ Մուրադյանը ծնվել էր 1963թ. հուլիսի 1-ին, Պռոշյան գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթություն ստացել Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում: Պռոշյան համայնքի ղեկավարն էր 2005 թվականից: Ամուսնացած էր, ուներ երկու դուստր եւ երկու որդի:
Նա Արցախյան ազատամարտի հերոսներից էր: Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել է ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Ֆիզուլի: Հրաչ Մուրադյանը 1990 թվականից Դաշնակցության անդամ էր: