|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ԱՄՆ-ում երկամսյա բուժումից հետո վերադարձել է Բարսելոնա: 43-ամյա մասնագետը Կատալոնիայի մայրաքաղաք է վերադարձել իր կնոջ հետ:
Կկարողանա՞, արդյոք, Վիլանովան անցկացնել թիմի պարապմունքն այսօր, դեռևս հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ նա կվերադառնա իր ակտիվ մարզչական գործունեությանը այս շաբաթ:
Հիշեցնենք, որ Վիլանովան Նյու Յորքում էր այս տարվա հունվարի սկզբից, այն բանից հետո, երբ հեռացրին նրա մոտ հայտնաբերված ուռուցքը: