Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարական տվեց դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի տևողության կրճատման վերաբերյալ:
«Դատական գործերի տևողության խնդիրը մեր կողմից բարձրացվել է դեռևս սույն թվականի հունիսի 29-ին, երբ հանձնարարական էր տրվել դատարանների բեռնաթափման լուծումներ գտնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը համապատասխան օրենսդրական մեխանիզմներ էր մշակել` հայտնելով որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարությանը: Միաժամանակ, դատական գործերի տևողության կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխման պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել օրենսդրական ու գործնական որոշ խնդիրներ»,- ասաց վարչապետը:
Մասնավորապես, նրա խոսքով, գործող կարգավորումները թույլ են դալիս միևնույն դատարանի տարբեր դատավորներին ծանրաբեռնել բավական անհամաչափ, իսկ մյուս կողմից դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում` շատ դեպքերում չունենալով դրա անհրաժեշտ հստակ պատճառաբանությունը:
Ելնելով վերոնշյալ խնդիրներից` վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին` երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել դատական գործերի քննության հետաձգումների պատճառաբանության ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողական սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ: