|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.18-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի շքամուտքի հատակը փլուզվել է. կան տուժածներ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է թիվ 28 շենքի շքամուտքի հատակը (2 քմ), ինչի հետևանքով երեք քաղաքացիներ ընկել են նկուղային հարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ` 1959 թ. ծնված Զավեն Ավետիսյանը, 1989 թ. ծնված Նարեկ Ավետիսյանը և 1992 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը տեղափոխվել են Վարդենիս քաղաքի կայազորային զինվորական հոսպիտալ:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են թուլացած բետոնե կառուցատարրերը (3 քմ):