|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկի (Խորխե Մարիո Բերգոլիո) դեմ հնչեցված այն մեղադրանքը, թե նա 1976-1983 թվականներին համագործակցել է արգենտինական ռազմական կլանի հետ, իրականությանը չի համապատասխանում. այս մասին հայտնել է Սուրբ հովվապետի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին:
Լոմբարդին հայտնել է, որ կարդինալ Բերգոլիոյի դեմ արշավը վաղուց է սկսվել և հակակղերական արմատներ ունի` կազմակերպված ձախ ուժերի կողմից. հաղորդում է vz.ru-ն:
«Երբեք կարդինալի մեղքը հիմնավորող ապացույցներ չեն եղել: Արգենտինայի իրավապահ մարմինները նման մեղադրանք չեն առաջադրել նրա դեմ»,- ասել է նա:
Կարդինալ Բերգոլիոյի` Հռոմի պապ ընտրվելուց հետո լրատվամիջոցները սկսեցին թնդացնել այն ինֆորմացիան, թե կարդինալը մասնակից է ռազմական կլանի կողմից կատարված հանցագործություններին, մասնավորապես` 10 հազար մարդու սպանության:
