կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 16:32
Տարածաշրջան

2016-ին Թուրքիայում շուրջ 100.000 ձեռնարկություն է փակվել

2016-ին Թուրքիայում շուրջ 100.000 ձեռնարկություն է փակվել

Թուրքիայում 2016 թվականի ընթացքում 101.614 մանր ու միջին ձեռնարկատերերի մի մասը դադարեցրել է գործունեությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Թուրքիայի ձեռնարկատերերի ու արհեստավորների կոնֆեդերացիայի» տվյալների համաձայն` այս թիվը 4.000-ով գերազանցում է 2015-ի տվյալները (97.715):

Ըստ Cumhuriyet.com կայքի` ամենաշատ գործունեությունը դադարեցվել է նպարավաճառության ու սննդի ոլորտում` միասին կազմելով 10.537: Գործունեությունը դադարեցրել է մոտ 5.000 սրճավաճառ, 4.300 վարորդ, 3.189 վարսավիր և այլն:

Նշվում է, որ ավելի մեծ թվով ձեռնարկություններ են փակվել հատկապես տարվա վերջին եռամսյակում` ամսվա ընթացքում` նվազագույնը հազար ձեռնարկություն:

2016-ին կտրուկ ավելացել է նաև գործունեության ոլորտը փոխած ձեռնարկատերերի թիվը` հասնելով 1 մլն 286.103-ի: Նույն տվյալը 2015-ի համար կազմել է 216.309: