կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 12:10
Հասարակություն

Հրապարակվել է Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի նվիրատուների ցուցակը. Ալեքսանյանի 4 ձեռնարկություն փոխանցում է կատարել

Հրապարակվել է Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի նվիրատուների ցուցակը. Ալեքսանյանի 4 ձեռնարկություն փոխանցում է կատարել

«City of smile «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցուցակը:

Ըստ այդմ՝ հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:

Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  է՝ 47.9 մլն դրամ կամ 100.000 ԱՄն դոլար:

Գործարար Սամվել Ալեքսանյանը  2018.թ-ին հիմնադրամին գումար է փոխանցել իրեն պատկանող 4 ձեռնարկության անունից`

«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10 միլիոն դրամ,

«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ,

«Սիթի» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ,

«Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3 միլիոն դրամ:

2018թ.-ին հիմնադրամին գումար են փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը՝ 5-ական միլիոն դրամ: Իսկ «Գագիկ Ծառուկյան» ԲՀ-ի կողմից փոխանցվել է 2 միլիոն դրամ:

Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ: