| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նեանդերթալցիների եւ բանական մարդու գանգերի ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ նեանդերթալցիները վերացել են մեծ աչքեր ունենալու պատճառով. հայտնում է BBC-ն:
28 հազար տարի առաջ երկրագնդից վերացած այդ մարդատեսակը լքել է Աֆրիկան եւ բնակություն հաստատել Եվրոպայում: Ըստ գիտնակնների` նրանք ստիպված են եղել սովորել ավելի մութ գիշերներին, այդպիսով` նրանց աչքերը եւ ուղեղի` տեսողության համար պատասխանատու մասը մեծացել են, իսկ ուղեղի մնացած մասերը` փոքրացել:
Մինչդեռ մեր նախնիները, մնալով Աֆրիկայում, մութ գիշերներին սովորելու կարիք չեն ունեցել: Դրա փոխարեն նրանց մոտ զարգացել են ուղեղի ճակատային հատվածները, որոնք պատասխանատու են շփման համար:
Գիտնականները պարզել են, որ նեանդերթալցիների ակնախոռոչները 6 մմ-ով մեծ են բանական մարդու ակնախոռոչներից: Տարբերությունը փոքր է, սակայն տուժել է «սոցիալական ցանցեր» ստեղծելու հնարավորություն տվող ուղեղային հատվածը:
«Նրանք էլ շատ-շատ խելացի էին, սակայն այլ լիգայում էին խաղում: Դա բավական էր, որ կշռեքի նժարը սառցե դարաշրջանում թեքվի մեր կողմը»,- ասել է պրոֆեսոր Ռոբին Դանբարը: