|
Փոխարժեքներ
01 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Վրաստանի խորհրդարանը երեկ հաստատել է երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին բանաձևը, որի համաձայն` երկիրը կշարունակի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր ուղին և փաստացի կբացառվի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի հետ. հայտնում է Коммерсант-ը:
Այդ բանաձևը հավանության է արժանացել նիստին ներկա բոլոր 96 պատգամավորների կողմից:
Փատաթղթում ասվում է, որ Թբիլիսին մտադիր է Մոսկվայի հետ երկխոսել «հակամարտության կարգավորման, բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման մասին», սակայն Վրաստանը չի կարող դիվանագիտական հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որը ճանաչում է Աբխազիայիու Հարավային Օսիայի անկախությունը: