|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները` «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ու փաստաբան Կարեն Մեջլումյանը, Սահմանադրական դատարան հանձնեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը, որով նա պահանջում է վավերացնել եւ ամրագրել «ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակված կեղծ թվերը»:
Հայցը հանձնելուց հետո Հովհաննիսյանի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին: Փաստաբան Կարեն Մեջլումյանը, մասնավորապես, նշեց, որ կային ՍԴ դիմելու բազմաթիվ հիմքեր` սկսած ընտրակեղծիքներից մինչեւ այն, որ ԿԸՀ-ն մերժեց Հովհաննիսյանը դիմումը, որը վերաբերում էր նախընտրական շտաբների եւ այդ շտաբներում փակցված պաստառների համար ծախսված գումարները թեկնածուի նախընտրական բյուջեում ներառելուն:
«Այնպես որ` հիմքերը շատ էին: Տտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը»,- նշեց Կարեն Մեջլումյանը: