կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 10:36
Հասարակություն

Սարալանջի փողոցում կգործարկվի արագաչափ սարք

Սարալանջի փողոցում կգործարկվի արագաչափ սարք
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես` 2013 թ. մարտի 6-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Ավետ Ավետիսյան փողոց ուղղությամբ (կամրջի մոտ) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ. է:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: