|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հոկտեմբերի 3-ին` ժամը 04.12-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 04OU700 պ/հ ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գազատարի և մասամբ կախվել ձորի վրա:
Ուղևորներ` Ա. Հ.-ն (ծնվ. 1991թ.) և Ն. Պ.-ն (ծնվ. 1990թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: