կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 10:05
Հասարակություն

Սարալանջի փողոցում ճանապարհահատված է փլվել

Սարալանջի փողոցում ճանապարհահատված է փլվել

Մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է,  որ Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա¸ նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0,7 սմ լայնությամբ ճաքեր, փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը, քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ս. Մհերյանը, ԵՓՎ պետի տեղակալներ փ/ծ փոխգնդապետ Է. Սահակյանը, Արաբկիր համայնքային բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա. Ջումայանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Վարդանյանը և աշխատակազմի ղեկավար Խաչատրյանը: Փրկարարները սահմանազատել են Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի հարակից վտանգավոր հատվածը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: