|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շատ երեխաներից բաղկացած մեծ ընտանիքը կարող է կարճացնել ծնողների կյանքը, քանի որ վերարտադրողականությունն ու երեխաների խնամքը ազդում են նրանց կյանքի վրա: Նման ենթադրություն են արել ֆինն գիտնականները:
Եվ, ամենայն հավանականությամբ, ծնողների կյանքի տևողությունը կրճատում են տղա երեխաները, քանի որ տղաներն ավելի շատ ջանք ու էներգիա են պահանջում:
Հետազոտողներն օգտվել են Ֆինլանդիայի ժողովրդագրական տվյալներից` ցույց տալու համար, որ շատ տղա ունեցող մայրերի կյանքի տևողությունը կրճատվում է: Խոսքը չի վերաբերում հայրերին:
Այս թեզի հիմնավորումն այն է, որ հղիության ընթացքում տղաները հիմնականում ավելի ծանր են, և կնոջ մարմինը ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված է լինում: Այս դեպքում նաև մեծանում է տեստոստերոն հորմոնի քանակը, ինչը «ծերացնում է» իմունիտետը և օրգանիզմը դարձնում ավելի անպաշտպան:
Մյուս կողմից` տղաները ծնվելուց հետո ավելի շատ խնամքի կարիք են ունենում: Իսկ աղջիկները երկարացնում են մայրիկների կյանքը` օգնելով նրանց այնպիսի կենցաղային գործերում, ինչպիսին են կերակուր պատրաստելն ու փոքր քույր-եղբայրներին մեծացնելը:
Աղբյուր` The Telegraph