Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից որեւէ կոշտ քայլ ո'չ պետության, ո'չ էլ ժողովրդի շահերից չի բխում, եւ իրենք հերթական անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են նստել սեղանի շուրջ եւ բանակցել:
Աբրահամյանը հայտարարեց, որ որեւէ բռնություն պատիվ չի բերում մեր ժողովրդին: Նա բացառեց, որ իշխանության կողմից կկիրառվի անօրինական որեւէ գործողություն:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է` ընդդիմությանը տրվեն վերահսկողական պաշտոններ, Աբրահամյանը ասաց. «Ինչո՞ւ ոչ, թող առաջարկություններ անեն, կքննարկենք»:
ԱԺ նախագահը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորի Սերժ Սարգսյանին: