|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին, ամերիկացիներին խորհուրդ է տվել ինքնապաշտպանության համար հրացաններ գնել, այլ ոչ թե կիսաավտոմատ զենք: Նրա հարցազրույցով տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Բայդենը պատմել է, որ ինքը տանը 2 հրացան ունի: Ժամանակին նա կնոջը բացատրել է, թե ինչ պետք է անել, երբ ինչ-որ տարօրինակ, կասկածելի բան ես նկատում` պետք է դուրս գալ պատշգամբ ու օդ կրակել: ԱՄՆ փոխնախագահի կարծիքով` դա բավարար է հանցագործներին վախեցնելու համար. տեղեկացնում է лента.ру-ն: