|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին հիվանդանոց` տեսակցելու են գնացել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Վարդան Օսկանյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում Հայրիկյանի դեմ մահափորձը զարհուրելի և դատապարտելի որակեց և ընդգծեց, որ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: «Հայաստանի մասին թեկուզ մի փոքր մտածող մարդը նման բան չէր կարող անել: Սա հարված է ՀՀ հեղինակությանը»,- հայտարարեց նա:
Yerkir.am-ի լրագրողի այն դիտարկման, թե հնարավո՞ր է, որ կատարվածի հետևում դրսի ուժեր կանգնած լինենմ, Օսկանյանը պատասխանեց, որ վարկածների մասին խոսել չի կարող: