|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տոհմատիրական Հայաստանում, ուր թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր սեկտորում հիանալի գործում է աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգը, օրերս մի իսկական սենսացիա է տեղի ունեցել, որը բացահայտ շեղում է առկա «արժեհամակարգից» եւ ավանդույթների խախտում. գրում է «Ժողովուրդ»-ը:
Խախտողը «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանն է, որը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից ազատել է իր հարազատ փեսա Ստեփանին: Վերջինս նույն ընկերության աշխատանքներն է համակարգում:
Ազատելու պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, այն է, որ փեսան տապալել է ընկերության աշխատանքները: Արդյունքում` «Աշտարակ կաթ»-ում համատարած կրճատումներ են սկսվել` ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: