կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 17:52
Հասարակություն

Թե ինչպես է ՀՀ ոստիկանապետը շեղում ակտիվիստներ ուշադրությունը

Թե ինչպես է ՀՀ ոստիկանապետը շեղում ակտիվիստներ ուշադրությունը

Նարեկ Սամսոնյանը («Քաղաքացիական հասարակություն»կազմակերպության նախագահ) և Արմեն Մկրտչյանը ՀԱՅԱԶՆ» կուսակցության նախագահ), ովքեր այսօրվա բողոքի ակցիայի կազմակերպիչներից էին, ոստիկանության Կենտրոնի բաժնում են: Նարեկ Սամսոնյանը նշեց, որ իրենք ֆեյսբուքյան նախաձեռնությամբ էին հանդես եկել /«Արժանապատիվ հայրենիք»/ եւ կազմակերպել այսօրվա բողոքի ակցիան:

 

«Մենք ինքնակամ բաժին ներկայացանք, քանի որ նախաձեռնության բոլոր անդամները` շուրջ 20 երիտասարդ, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Մենք որեւէ օրինախախտում չենք արել, որ մեզ ձերբակալեն, եւ հույս ունենք բաժնից դուրս գալու դեպքում շարունակել բողոքի ակցիան»,- ասաց Սամսոնյանը:

 

Ի դեպ, մինչ այդ երիտասարդների հետ զրուցել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` առաջարկելով ցույցի բոլոր մասնակիցներին ուղեկցել երիտասարդներին Կենտրոնի բաժանմունք, սակայն ցուցարարները հրաժարվել էին` նշելով, որ նման կերպ ոստիկանապետը ցանկանում է շեղել իրենց ուշադրությունը եւ անում է ամեն ինչ, որպեսզի իրենք չգնան Բաղրամյան 26: