|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հուգո Չավեսն է՞, թե՞ ոչ:
Ընդամենը 30 րոպեն բավական էր, որպեսզի վենեսուելացիների շրջանում մեծ աղմուկ բարձրանար. հաղորդում է Euronews-ը: Համացանցում տարածված այս նկարի վրա երեւում է վիրահատական սեղանին պառկած մի տղամարդ, ով փոքր-ինչ նման է Վենեսուելայի նախագահին: Նրա վիճակը, թերեւս, այնքան էլ լավ չի երեւում. նա շրջապատված է բժիշկներով, բերանում խողովակ է:
Իրավիճակն այժմ հանդարտվել է: Նկարի տարածմանը նպաստած պարբերականը` իսպանական հեղինակավոր El Pais-ը, ներողություն է խնդրել Չավեսի կեղծ նկարի համար եւ վաճառքից հանել հունվարի 24-ի համարը: