կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 14:55
Մշակույթ

Աբաջյանն ամենայն հայոց ասմունքողն էր. Աշոտ Ղազարյան

Աբաջյանն ամենայն հայոց ասմունքողն էր. Աշոտ Ղազարյան

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանին այսօր ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց: Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Աշոտ Ղազարյանը նշեց, որ Աբաջյանի մասին ինչ էլ ասի, քիչ է:

 

Ըստ Ղազարյանի` Աբաջյանն ամենայն հայոց ասմունքողն էր:

 

«Ինձ բախտ է վիճակվել նրա հետ հյուրախաղերի գնալ Հայաստանի մարզեր: Նա քչախոս էր, համեստ, հանգիստ, սիրալիր, նվիրված, եթե պետք էր ինչ-որ մեկին օգնել, պատրաստ էր»,- ասաց Ղազարյանը եւ հավելեց, որ մեր արվեստագետների մեծ փնջից վերջին շրջանում շատ կարեւոր հոտեր ու ծաղիկներ են կորչումՈչ մեկ ոչ մեկին չի կարող փոխարինել, ով էլ գա, նոր բան է ասելու. Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Արմեն Խոստիկյան, Կարպ Խաչվանքյան կլինի՞ էլի»: