Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի իշխանություններն ընդլայնել են անձանց ցուցակը, որոնց պահանջում են արտահանձնել Շվեդիայից՝ այն 33-ից հասցնելով 42-ի, հաղորդում է Radio Sweden-ը։
«Radio Sweden-ի տվյալներով՝ Թուրքիան պահանջում է ավելի շատ մարդկանց արտահանձնել Շվեդիայից, քան հայտնի էր նախկինում։ Նրանց մեծամասնությունը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպություններին անդամակցելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Ռադիոկայանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ցուցակն ընդլայնվել է՝ 33-ից հասնելով 42-ի։ Ենթադրվում է, որ անձանցից 16-ը կապված է Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK), 12 -ը Գյուլենի շարժման հետ, որն Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական, 7-ը՝ ձախ խմբավորումների հետ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ եւս յոթ անձի մեղադրանք է առաջադրվել տարբեր տեսակի քրեական հանցագործությունների, ինչպես օրինակ՝ մաքսանենգության համար։
Անձանց արտահանձնումը հիմնական պահանջնե է, որը Թուրքիան դրել է Շվեդիայի դիմաց՝ ՆԱՏՕ-ին նրա անդամակցությանը համաձայնելու դիմաց: Մինչդեռ անցյալ երկուշաբթի Շվեցիայի Գերագույն դատարանը մերժել է Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձի համար Անկարայի մեղադրվող լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը Թուրքիային: