Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետության արդյունաբերության ճյուղի մեջ գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը 2011 թվականի տվյալներով կազմել է 34.1 %, իսկ մշակող արդյունաբերությունում` 56.7 տոկոս. այսօր կառավարությանն այս թվերը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ըստ նախարարի ներկայացրած ցուցանիշների` ընթացիկ տարում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 59.2 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն պտղի մթերման ծավալները կազմել է 25.5 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 1.8 անգամ: Ավելի քան 40 ընկերություններ իրականացնում են խաղողի մթերում: Ընդհանուր առմամբ մթերվել է 156.6 հազ. տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մթերման ծավալը 21.5 տոկոսով: Խաղողի մթերումների միջին գինը 1 կգ-ի համար կազմել 142.1 դրամ, նախորդ տարվա 131.9 դրամի դիմաց:
Գյուղնախարարությունը արձանագրել է նաև մթերումների դիմաց կատարվող վճարումների բարձր մակարդակ, այսօրվա դրությամբ (24.12.12 թվականի դրությամբ) խաղողի համար 99.4 %, պտուղբանջարեղենի համար` շուրջ 97.5 %: 2012 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ արտահանվել է 30.8 հազ. տոննա պտուղբանջարեղեն և խաղող, որը գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանված ծավալները ավելի քան 88.4 տոկոսով:
Նախարարը նշեց նաև, որ ընթացիկ տարում շարունակվել են աշխատանքները գյուղատնտեսական գործունեություն իրականացնողներին մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրաադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին» համապատասխան գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14%) վարկեր, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ առավել կարիքավոր 225 համայնքների համար սուբսիդավորումը հասցվել է 6 տոկոսի:
2011 թվականի ապրիլի սկզբից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 25.2 մլրդ դրամի 34.6 հազ. միավոր վարկ: Հանրապետության գյուղատնտեսության կայունության համար կարևորվում է «Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրերը:
2012 թվաականի գարնանը հողօգտգործողներին շուկայականից զգալիորեն ցածր գնով հատկացվել է 25.0 հազ. տոննա ազոտական պարարտանյութ, ինչպես նաև 11.3 մլն լիտր դիզելային վառելանյութ: Ծրագիրը շարունակվել է նաև 2012 թվականի աշնաննը, որի համար հատկացվել 5.7 հազ. տոննա ազոտական պարարտանյութ և 10.3 մլն լիտր դիզելային վառելանյութ: Նշված ռեսուրսների իրացման գնի և շուկայական գնի տարբերությունը սուբսիդավորել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ըստ կանխատեսումների գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012 թվականի տարվա արդյունքներով, ընթացիկ գներով, կկազմի 835.0 մլրդ դրամ, որը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը 8.5-9.0 %-ով:
ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված վերջին տվյալների համաձայն՝ գուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներից հարկ վճարող են 857-ը: Սակայն, իրականում գուղանտեսության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներն անհամեմատ շատ են: Ներկայումս խնդիր է գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության հայտարարագրումը: Նշված 857 գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2011 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է վճարվել 858 միլիոն 927.3 հազ դրամ ընդհանուր գումարով հարկեր, որից ուղղակի հարկերը կազմում են 535 միլիոն 879.8 հազ դրամ, անուղղակի հարկերը` 323 միլիոն 47.5 հազ դրամ:
2011 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտի նշված 857 կազմակերպությունների աշխատողների միջին թվաքանակը կազմել է 6609 մարդ, 2012 թվականի նույն ժամանակահատվածում՝ 6783 մարդ, նախորդ տարվա համեմատությամբ աշխատողների միջին թվաքանակն ավելացել է 174 մարդով կամ 2.6 %-ով: